Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Չբանաստեղծություն կամ կիրակմուտի մտորումներ եկեղեցում

Չբանաստեղծություն կամ կիրակմուտի մտորումներ եկեղեցում
10.10.2023 | 23:13

Ներկայումս բոլոր սերերը բանտվել են,

չէի ասի, թե միայն քեզ եմ սիրում, իմ հայրենիք,

որովհետև շաբաթ-կիրակի քեզ սիրում եմ թոռնիկներիս նման,

երկուշաբթի՝ իմ չապրած կյանքի գնով եմ սիրում։

Ես քեզ սիրում եմ իմ ունեցած մայրաքաղաքների չափ,

Աստված իմ, այսքան շատ մայրաքաղաքներ ունենալ

և մի դարեդար կործանվող հայրենիք՝ բոլոր

դարերում սահմանագծվող և սահմանազատվող։

Օ՜, պատմություն, աստվածահաճո և սատանայապաշտ

ու կրկնվող․ Ինչո՞ւ ես իմ հայրենիքի սերը

աճուրդի հանում, ինչու՞ ես Աստծո սերը նժարի

վրա դնում ու թողնում դարեդար, ինչու՞ ես քեզ

դարընդմեջ դարձնում անաստված, մանավանդ,

որ ես քեզ հավատում եմ այնպես, ինչպես

կարկտաբեր ամպրոպի որոտներից վախեցած

երեխաների լացին․․․

Իմ ապրելու կերպը փոխվեց այլևս՝

սարերում շուն թուրքն է փնչում ոռնալով։

Ես մշտապես հեռանում եմ ինձանից,

իմ գիշերն ու ցերեկն է անընդհատ մռնչում-

վկա հյուսիսից ու հարավից փչող քամին։

Ու մարմանդ բացվում է մի ծուռ առավոտ

ռումբերի ու արկերի «սիմֆոնիայով» հատու։

Ո՞վ է լինելու այս գունաթափ լուսաբացի

Նոր եկվոր գրպնահատը․ հյուսիսի տմարդի,

թե հարավի շողոմ և շողոքորթ քամին։

Ի՞նչ անի հայ մայրը այս անհավատ խաչմերուկում՝

նորածին զավակին գրկի ցմրուր սիրով,

թե՞ օրավուր հող դարձող տղա զինվորի մարմինը։

Իմ ապրելու կերպը փոխակերպվել է որբ ցասումի,

որ ամենուրեք մեզ պարտադրված

մղձավանջի մեջ է ապրում, ինչպես

այլ մրջնանոցում հանգրվանած մրջյունների

«քարավանը» կարկուտից, հորդառատ անձրևից հետո։

Ռոլանդ Շառոյան

Դիտվել է՝ 6473

Մեկնաբանություններ